Օգոստոսի 30-ինՍահրադյանՄոնիկայիծննդյանօրնէր: ՓոքրիկՄոնիկան դարձավ 3 տարեկան:Ծննդյան տոնի առթիվ ցանակնում
ենք փոքրիկ Մոնիկային ծով ծիծաղ. անհոգ մանկությանուն:
Այսօր կրտսեր խմբի Նարեկի ծննդյան տոնն է: Փոքրիկ
հրաշամանուկը դարձավ 3 տարեկան: Մանկապարտեզի տնօրեն՝ տիկին Շուխյանի հրահանգով
դահլիճը զարդարվեց տոնին համապատասխան
Շնորհավոր Ձեր ծննդյան տոնը իմ անչափ սիրելի տիկին Գյոնջյան: Ցանկանում եմ ձեզ
երջանկություն, առողջություն, թող ձեր ապրած օրերը պարուրվեն բերկրանքով, վայելեք
կյանքի միայն խինդով լեցուն ու բերկրալի պահերը:
Այս տոնը մինչ օրս նշվող ամենահին տոներից մեկն է: Նման օր տոնելու որոշում
կայացվել է 1925թ. Համաշխարհային Կոնֆերանսում՝ նվիրված Ժնևում երեխաների
բարեկեցության հարցերի քննարկմանը: 1949թ. Կանանց Ժողովրդավարական միջազգային
դաշինքը երեխաների օր անցկացնելու որոշում է ընդունում: 1959թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի
կողմից ընդունվում է երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.՝ Երեխաների
իրավունքների կոնվենցիան, որով երեխաները համարվում են խոցելի խումբ: Հայաստանում
այդ կոնվենցիան վավերացվել է 1992թ, որից հետո՝ 1996թ. ընդունել է Երեխաների
իրավունքների մասին ՀՀ օրենք:
Թանգարանների միջազգային հանրությունը 1977 թ. մայիսի 18-ը
նշում է որպես թանգարանների միջազգային օր: «Թանգարանային գիշեր» միջոցառումն անցկացվեց « Թանգարանը ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո: Միջոցառման
շրջանակներում բազմաթիվ գյումրեցիներ և հյուրեր հնարավորություն ունեցան այցելել
թանգարաններ, ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը և մասնկացել
թանգարանների նախաձեռնած տոնական
միջոցառումներին: Միջոցառումից անմասն չմնաց նաև Գյումրիի «Զանագակ»
նախակրթարանը:Տնօրեն
Անահիտ Շուխյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ու անցկացվեց թանգարանային այց:
Տիկին Շուխյանը կարևորում է հոգևոր դաստիարակությունը: Համարում է, որ
թագարաններից կարելի է հոգևոր այնպիսի
երանություն ստանալ, որպիսին
հնարավոր չէ ստանալ ոչ մի այլ վայրից: Թանգարանը մի վայր է, որտեղ մարդ
հոգևոր սնունդ կարող է ստանալ, այդպիսի մարդը ունակ է արձագանքելու կյանքի գեղեցիկին, բարուն ու ամեն դրականին,
իսկ տգեղն ու բացասականը՝ մերժելու:
Այսօր «Զանգակ» նախակրթարանի սան Կարեն Մկոյանի
ծննդյան տոնն է: Նա դարձավ 4 տարեկան: Նախակրթարանի տնօրեն տիկին Անահիտի նախաձեռնությամբ
ստեղծվեց համապատասխան տոնական տրամադրություն:
Շուրջ 2 մլն հայերի ոչնչացնելով, ցաքուցրիվ անելով և նրանց
ունեցվածքը զավթելով, երիտթուրքերը ծրագրել էին ոչնչացնել հայերին: Օսմանյան
Թուրքիան գայլային վերաբերմունք է ունեցել առհասարակ իր նվաճած տարածքներում ապրող
ազգային փոքրամասնությունների՝ հույների, բուլղարների, սլավոնների, քրդերի, հայերի
նկատմամբ:
Դա պետականորեն ծրագրված ժողովրդասպանություն էր, որն
իրականացվել է մի այլ ազգի պատկանելու , մի այլ կրոն ունենալու պատճառով:
Ժողովուրդների պատմության մեջ իրադարձություններ են լինում,
որոնք չեն մոռացվում ոչ միայն սերունդների կյանքում, այլև՝ պատմության մեջ:Այս
ամենն այսօր ուզում են ներկայացնել այլ կերպ,ուզում են գայլին ներկայացնել գառան
մորթով:
Ոչնչացրեցին արևմտահայության 70%-ը, զավթեցին Հայոց երկրի
շուրջ 200 000ք. Կմ տարածությունը: Հայ ցեղասպանության ճիրաններից հրաշքով
փրկված մի փոքր զանգված, թողնելով նախնյաց երկիրը, տարիների ընաթցքում վաստակով ձեռք
բերածը, փախան դեպի օտարություն, աստղերի
պես սփռվեցին աշխարհով մեկ: Այդպիսի զարհուրելի ճակատագիր պատմության մեջ չի տեսել
աշխարհի ոչ մի ժողովուրդ:
Իմաստունը նա չէ, որ շատ գիտի
այլ նա ում գիտելիքները օգտակար են: Էսքիլես
<< Զանգակ >>
նախակրթարանում ավագ խմբերում անցակացվում են վաղ գրաճանաչության պարապմունքներ: Այսօր պարապմունքի թեման էր Կ
հնչյուն-տառի ուսուցումը և անցած Մ և Տ հնչյուն-տառերի կրկնությունը: Սաները
ներկայացրեցին թե ինչից են կազմված
նախադասությունները: Եվ, որ նախադասություններն էլ իրենց հերթին կազմված են
բառերից: Բառերն էլ՝ հնչյուններից: Հնչյունները լինում են երկու տեսակի: Ապա՝
պարապմունքը ընդհանվեց ֆիզկուլտ դադարով: Այնուհետև դաստիարակը բաժանեց տետրերը և
սաները սկսեցին աշխատել տետրերով՝ ուրվագծելով նոր սովորած տառի ուրվագիծը:
Ի՞նչ էր սա: Միայն ավետի՞ս, որը տրվեց Մարիամին, թե՞ ավելին:
Միանշանակ՝ ավելին, քանզի այն տրվեց ոչ միայն Սուրբ Մարիամին, այլև համայն
մարդկությանը: Աննկարագրելի և անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն
ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու, երբեմն
էլ ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես էլ բոլոր կանայք իրենց
հղիությամբ մոտենում են Արարչին՝ նմանվելով Նրան՝ իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև
Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ
Աստված:
Այս տարի Սուրբ Հարության տոնը նշվեց մարտի 31-ին: <<
Զանգակ >> նախակրթարանը յուրովի էր նախապատրաստվել տոնին : Նախակրթարանում
տիրում էր տոնական տրամադրություն: Միջանցքում, դահլիճում, խմբերում զարդարանքը
համահունչ էր տոնին: Սաները
Հիսուս Քրիստոսի ավետման լուրով ազադարարեցին միջոցառման բացումը: ՆԵրկայացրեցին
թե՛ Բուն Բարեկենդանի և թե՛ Մեծ Պահքի շաբաթապահքերը, և Փրկչի երկնային կյանքի
վերջին կարևորագույն իրադարձությունները՝ Հաղթական մուտքը Երուսաղեմ՝ Ծաղկազարդ,
Վերջին ընթրիքը,Մատնությունը,Չարչարանքները, Խաչելությունը, Թաղումը և ի
վերջո հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Ապա՝ թե ինչպես են հայ քրիստոնյա
կանայք նախապատարստվում Զատկի տոնին: Մեկնաբանեցին, որ ձուն համարվում է հարության
և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ
Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Այնուհետև
խաղացին ձվախաղ, համտեսեցին զատկական կերակուրներ