Հոգու դարբնոց
Իմաստունը նա չէ, որ շատ գիտի
այլ նա ում գիտելիքները օգտակար են: Էսքիլես
<< Զանգակ >>
նախակրթարանում ավագ խմբերում անցակացվում են վաղ գրաճանաչության պարապմունքներ: Այսօր պարապմունքի թեման էր Կ
հնչյուն-տառի ուսուցումը և անցած Մ և Տ հնչյուն-տառերի կրկնությունը: Սաները
ներկայացրեցին թե ինչից են կազմված
նախադասությունները: Եվ, որ նախադասություններն էլ իրենց հերթին կազմված են
բառերից: Բառերն էլ՝ հնչյուններից: Հնչյունները լինում են երկու տեսակի: Ապա՝
պարապմունքը ընդհանվեց ֆիզկուլտ դադարով: Այնուհետև դաստիարակը բաժանեց տետրերը և
սաները սկսեցին
աշխատել տետրերով՝ ուրվագծելով նոր սովորած տառի ուրվագիծը:
Ողջ պարապմունքի ընթացքին
հետևում էր նախակրթարանի տնօրենը:
Տիկին Անահիտը մտածում է, որ
չկա ավելի հզոր զենք քան գիտելիքն է, և այդ իսկ պատճառով իր ողջ ու շադրությունը,
ուժն ու եռանդը ներդրել է իր սաներին կրթելու ու դաստիրակելու գործին, քանզի որքան
մարդ լուսավորված է, այնքան օգտակար է իր հայրենիքին: Տիկին Անահիտը ձգտում է յուրովի
կերտել մատաղ հոգիները, որ նրանք ձգտեն դեպի արդարություն և սովորեն ինքնուրույն
գտնել ճշմարտությունը:
Ավագ խմբի դաստիարակ Արփինե
Մելքոնյանի կատարած տքնաջան աշխատանքի շնորհիվ, այսօր նախակրթարանից սաները
հեռանում են գրաճանաչ: Իզուր չէ ասված, որ մանկավարժը մարդկային հոգու դարբինն է:
Արփինե Մելքոնյանը ցանկանում է կիրթ ու զարգացած տեսնել իր սաներին: Իր սաների մեջ սերմանում է բարության
սերմեր,սովորեցնում է, որ միշտ լինեն ազնիվ ու շիտակ, օգտակար լինեն դիմացինին:
<< Հաջող
դաստիարակության գաղտնիքը աշակերտների հարգանքի մեջ է >> Ռ. Էմերսոն
Աննա Սարգսյան
|