Եղեռն
Շուրջ 2 մլն հայերի ոչնչացնելով, ցաքուցրիվ անելով և նրանց
ունեցվածքը զավթելով, երիտթուրքերը ծրագրել էին ոչնչացնել հայերին: Օսմանյան
Թուրքիան գայլային վերաբերմունք է ունեցել առհասարակ իր նվաճած տարածքներում ապրող
ազգային փոքրամասնությունների՝ հույների, բուլղարների, սլավոնների, քրդերի, հայերի
նկատմամբ:
Դա պետականորեն ծրագրված ժողովրդասպանություն էր, որն
իրականացվել է մի այլ ազգի պատկանելու , մի այլ կրոն ունենալու պատճառով:
Ժողովուրդների պատմության մեջ իրադարձություններ են լինում,
որոնք չեն մոռացվում ոչ միայն սերունդների կյանքում, այլև՝ պատմության մեջ:Այս
ամենն այսօր ուզում են ներկայացնել այլ կերպ,ուզում են գայլին ներկայացնել գառան
մորթով:
Ոչնչացրեցին արևմտահայության 70%-ը, զավթեցին Հայոց երկրի
շուրջ 200 000ք. Կմ տարածությունը: Հայ ցեղասպանության ճիրաններից հրաշքով
փրկված մի փոքր զանգված, թողնելով նախնյաց երկիրը, տարիների ընաթցքում վաստակով ձեռք
բերածը, փախան դեպի օտարություն, աստղերի
պես սփռվեցին աշխարհով մեկ: Այդպիսի զարհուրելի ճակատագիր պատմության մեջ չի տեսել
աշխարհի ոչ մի ժողովուրդ: Այսօր արդեն հայ դատը մտել է համազգային ատյան:Հայոց նոր սերունդը պարտավորված է միշտ հիշել մեր նահատակների
լավ ու բարի գործերը: Չմոռանալ, որ 1915թ. ապրիլի 24-ը՝ սգո օրը, հայ ժողովրդի
համար ունի կրկնակի իմաստ և խորհրդանշան. նախ՝ սիրո և հարգանքի տուրքի հատուցում
մեր ազգի նահատակների հիշատակին, ապա՝ զայրույթ ու բողոք ոճրագործ Թուրքիայի դեմ:
Քանզի գենոցիդի համար չկա ու չի կարող լինել ոչ որևիցէ արդարացում , ոչ էլ որևիցէ
հայցային վաղեմություն: Հավատով ու գործով միաբան հայ ժողովուրդը երբեք չի
հրաժարվի իր փառապանծ պատմությունից և կպայքարի իր ապագայի , իր վեհ իդեալների
համար:
Ա. Սարգսյան
|