Թանգարանային այց Թանգարանների միջազգային հանրությունը 1977 թ. մայիսի 18-ը
նշում է որպես թանգարանների միջազգային օր: «Թանգարանային գիշեր» միջոցառումն անցկացվեց « Թանգարանը ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո: Միջոցառման
շրջանակներում բազմաթիվ գյումրեցիներ և հյուրեր հնարավորություն ունեցան այցելել
թանգարաններ, ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը և մասնկացել
թանգարանների նախաձեռնած տոնական
միջոցառումներին: Միջոցառումից անմասն չմնաց նաև Գյումրիի «Զանագակ»
նախակրթարանը: Տնօրեն Անահիտ Շուխյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց
ու անցկացվեց թանգարանային այց: Տիկին Շուխյանը կարևորում է հոգևոր
դաստիարակությունը: Համարում է, որ թագարաններից կարելի է հոգևոր այնպիսի երանություն ստանալ, որպիսին հնարավոր չէ ստանալ ոչ մի այլ վայրից: Թանգարանը
մի վայր է, որտեղ մարդ հոգևոր սնունդ կարող է ստանալ, այդպիսի մարդը ունակ է
արձագանքելու կյանքի գեղեցիկին, բարուն ու
ամեն դրականին, իսկ տգեղն ու բացասականը՝ մերժելու: Չնայած նախակրթարանի սաների
փոքրահասակ լինելուն, այնուամենայնիվ անչափ հետաքրքրասեր հայացքներով դիտում էին
ցուցադրությունը, որն իրենց համար նաև ուսուցողական բնույթ ուներ: Տիկին Շուխյանը ամեն անգամ ձգտում
է յուրովի կերտել իր սաների մատաղ
հոգիները, որ որքան էլ «ոգու
սով» տիրի, այնուամենայնիվ
իր սաները հոգով հարուստ լինեն:
Ակամա մտաբերեցի Իսահակյանի խոսքերը.
« Ես
Ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով,
ԵՎ դուք կքաղցեք ճոխ սեղանի
քով…» , բայց վստահաբար կարող եմ ասել՝ որքան էլ «ոգու սով»
տիրի, միևնույնն է «Զանագակ»
նախակրթանի սաները զերծ կլինեն դրանից…
|