|
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 22
Թանգարանային այց Թանգարանների միջազգային հանրությունը 1977 թ. մայիսի 18-ը
նշում է որպես թանգարանների միջազգային օր: «Թանգարանային գիշեր» միջոցառումն անցկացվեց « Թանգարանը ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո: Միջոցառման
շրջանակներում բազմաթիվ գյումրեցիներ և հյուրեր հնարավորություն ունեցան այցելել
թանգարաններ, ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը և մասնկացել
թանգարանների նախաձեռնած տոնական
միջոցառումներին: Միջոցառումից անմասն չմնաց նաև Գյումրիի «Զանագակ»
նախակրթարանը: Տնօրեն
Անահիտ Շուխյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ու անցկացվեց թանգարանային այց:
Տիկին Շուխյանը կարևորում է հոգևոր դաստիարակությունը: Համարում է, որ
թագարաններից կարելի է հոգևոր այնպիսի
երանություն ստանալ, որպիսին
հնարավոր չէ ստանալ ոչ մի այլ վայրից: Թանգարանը մի վայր է, որտեղ մարդ
հոգևոր սնունդ կարող է ստանալ, այդպիսի մարդը ունակ է արձագանքելու կյանքի գեղեցիկին, բարուն ու ամեն դրականին,
իսկ տգեղն ու բացասականը՝ մերժելու:
| |
| |