Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը
<< Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ
որովայնի քո >> Ղուկ. Ա 42-43
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում,
և մայրության բերկրանքին սպասող կանանց
օրհնության կարգ է կատարվում:
<< 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց
Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ
անունով մի մարդու հետ: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գնալով նրա
մոտ, ասաց. << Ուրախացիր, ով շնորհակալ Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցիր,
Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և
նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի:… Ու նրա
թագավորությունը վախճան չի ունենա >> Ղուկ. Ա26:33
Հրեշտակների ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա
դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. << Ահավասիկ
ես մնում եմ Տիրոջ աղախինը…>> Ղուկ Ա38
Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ
Սուրբ Գիրքը: Աննա Սարգսյան
|