Ի՞նչ էր սա: Միայն ավետի՞ս, որը տրվեց Մարիամին, թե՞ ավելին:
Միանշանակ՝ ավելին, քանզի այն տրվեց ոչ միայն Սուրբ Մարիամին, այլև համայն
մարդկությանը: Աննկարագրելի և անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն
ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու, երբեմն
էլ ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես էլ բոլոր կանայք իրենց
հղիությամբ մոտենում են Արարչին՝ նմանվելով Նրան՝ իբրև նոր կյանք պարգևող էակներ:
<< Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ
որովայնի քո >> Ղուկ. Ա 42-43
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում,
և մայրության բերկրանքին սպասող կանանց
օրհնության կարգ է կատարվում:
<<
6-րդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի
անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև
Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ
Աստված:
Այս տարի Սուրբ Հարության տոնը նշվեց մարտի 31-ին: <<
Զանգակ >> նախակրթարանը յուրովի էր նախապատրաստվել տոնին : Նախակրթարանում
տիրում էր տոնական տրամադրություն: Միջանցքում, դահլիճում, խմբերում զարդարանքը
համահունչ էր տոնին: Սաները
Հիսուս Քրիստոսի ավետման լուրով ազադարարեցին միջոցառման բացումը: ՆԵրկայացրեցին
թե՛ Բուն Բարեկենդանի և թե՛ Մեծ Պահքի շաբաթապահքերը, և Փրկչի երկնային կյանքի
վերջին կարևորագույն իրադարձությունները՝ Հաղթական մուտքը Երուսաղեմ՝ Ծաղկազարդ,
Վերջին ընթրիքը,Մատնությունը,Չարչարանքները, Խաչելությունը, Թաղումը և ի
վերջո հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Ապա՝ թե ինչպես են հայ քրիստոնյա
կանայք նախապատարստվում Զատկի տոնին: Մեկնաբանեցին, որ ձուն համարվում է հարության
և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ
Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Այնուհետև
խաղացին ձվախաղ, համտեսեցին զատկական կերակուրներ