Երկուշաբթի, 28.07.2025, 01:08
« Զանգակ » մանկապարտեզ ՀՈԱԿ ք.Գյումրիում

 Բլոգ

Իմ Պրոֆիլ
Երկուշաբթի
28.07.2025
01:08

[ Կարգավորումներ ]
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Մեր մասին [0]
Միջոցառումների մասին [0]
Սննդակարգ [0]
Առաջարկություններ [0]
Եկեղեցու դերը մեր կյանքում [0]
Բողոքներ [0]
Զանգակ ամսաթերթ N1 [11]
Նամակներ
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 65
Այցելուների քանակ
Վիճակագրություն
Ով է մեզ այսօր այցելել
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Որոնել
Կայքի գործընկերներ
FM
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 27 » Հարցազրույց
18:53
Հարցազրույց



                                                               Ապագա տնտեսագետ , թե՞....



Ալեքսան Մելքոնյան. պարզ ու վճիտ աչքերով մի պատանի, որի հոգում այնքան բարություն կա, որ երևի կբավականացնի ողջ մարդկությանը: Հենց առաջին պահից գրավում է նրա ժպտուն հայացքն ու տղամարդուն բնորոշ կեցվածքը: Ալեքսանը ծնվել է 1998թ. Գյումրիում: Սովորում է թիվ 25 դպրոցում: Դպրոցում ունի բարձր առաջադիմություն: Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին: Սիրում է նկարել: Նկարում է դիմանկարներ, բնանկարներ: Ալեքսանը դեռ 14 տարեկան է և բոլոր իր հասակակիցների նման երազկոտ է ու լավատես, հավատում է իր ուժերին ու երազանքների իրականացմանը: Նրա կարծիքով առանց հույսի, առանց վառ երազի տխուր, անհետաքրքիր և դժվար է ապրելը ցանկացած տարիքում: Մարդկային հատկանիշներից առավել բարձր է գնահատում անկեղծությունը, համեստությունն ու օգնել պատրաստակամությունը: Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է հարազատների ու ընկերների սերն ու հարգանքը: Եթե մարդն, իրոք, Աստծո ստեղծագործությունն է օժտված ազատ կամքով ու անմահ հոգով, ուրեմն ճակատագրի կողմից սահմանված կոչումն էլ պիտի ունենա: Ալեքսանի կոչումն է տնտեսագետ դառնալ: Որևէ բարձունք նվաճելը կամ ինքնահաստատման հասնելը գերազանց գնահատականներով վկայական ստանալը չէ: Կյանքի ճանապարհը լի է խոչընդոտներով, որոնք պետք է պատվով
 հաղթահարել, Իսկ Ալեքսանը չի վախենում խոչընդոտներից: Դրանք օգնում են, որ նա ավելի ուժեղ ու նպատակասլաց դառնա: Լի եռանդով ու հաստատակամությամբ, և համոզված է, որ շատ բարձունքներ է հաղթահարելու: Վստահ է, որ իր նպատակասլացությամբ ու աշխատասիրությամբ կհասնի իր նպատակներին: Ալեքսանի իդելաների գեղեցկուհին մայրն է: Մոր գեղեցկությունը շրջապատված է բանաստեղծական լուսապատկերներով: Կարծում է, որ մարդ չի կարող դառնալ հոգեպես հարուստ, եթե չի խոնարհվում մոր
 սրբության, գեղեցկության ու վեհության առջև: Իր մարդկային իդեալը Ալեքսանը տեսնում է մորեղբոր մեջ: Որին էլ ձգտում է նմանվել՝ բարությամբ, մարդկային հատկանիշներով, անադավաճան սկզբունքներով: Ալեքսանը դեռ նոր է կյանք մտնում: Նա նման է այն ծովագնացին, որը մտքերի մեջ խորասուզված կանգնած է այն անծայրածիր օվկիանոսի առջև, որի անունն է Կյանք: Միայն նա կարող է դառնալ իսկական մարդ, ով վստահորեն նայում ու ձգտում է դեպի առա
ջ, գիտի, թե ինչ պիտի անի իր կյանքում և ինչ է ուզում կյանքից: Մենք բոլորս լի ենք վարդագույն երազներով ու ապագայի նկատմամբ վառ հույսերով, բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կողք կողքի ապրում են լավն ու վատը, չարն ու բարին: Իսկ ինչպիսին է երազում տեսնել իր ապագան Ալեքսանը: Նա ուզում է, որ աշխարհում տիրի խաղաղություն, որ աշխարհը զերծ լինի միջուկային պատերազմի սպառնալիքից: Ուզում է, որ բոլոր մարդիկ բարյացակամ լինեն միմյանց նկատմամբ, պատրատ միմյանց օգնելու: Մեր կյանքը ճանապարհ է, երազանքը՝ ուղեցույց: Երբ ուղեցույց չկա, ամեն ինչ կանգ է առնում: Յուրաքանչյուր ոք ունի երազանք, որը, համենայնդեպս անձամբ իրեն թվում է մեծ: Իսկ այնտեղ, ուր վերջանում է երազանքը, վերջանում է կյանքը: Սիրելի՛ Ալեքսան, մաղթում եմ քեզ երազանքների իրականացում: Այնպես ապրի՛ր, որ խղճի լույսի ներքո հոգուդ մեջ նայելով համոզվես, որ կարող ես իրոք հպարտանալ քո ապրած կյանքով, որ չկարմրես քո արածների համար: Եվ միշտ հիշի՛ր, որ նա, ով համարձակություն ունի, կարող է կերտել երջանիկ ապագա: Դրա համար պետք է պայքարել ու երբեք չվախենալ դժվարություններից: 

Կատեգորիա: Զանգակ ամսաթերթ N1 | Դիտումներ: 612 | Ավելացրեց: Arpinka | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Naira  
0
Alexs jan andzamb qez chem chanachum,bayc bazmics lsel em qo masin,aysor mec hpartutyamb em @ntercum ayn amen@ inch verabervum e qez..bravo.evs mek angam hamozveci te vorqan abnimac eritasard es,che vor voch bolorin e trav lusabanvelu.shnorhavorhum em,canakanalov noranor hajoxutyunner u dzerqberumner..misht urax klinem qo masin @netcelu.huasam hajord angam qez el aveli mecamashbat mamuli ejerum ktesnem

2 Աննա Սարգսյան  
0
Սիրելի՛ Ալեքս, Շնորհակալ եմ ճակատագրին, որ հանդիպեցի ու ճանաչեցի քեզ…Մեր հանդիպման հենց առաջին պահից ես քո մեջ գտա ու բացահայտեցի մի ուրիշ աշխարհ…այդ պահից իմ աշխարհում, դու մի ուրիշ աշխարհ դարձար….աշխարհ, որը դու լցրեցիր քո բարությամբ,պարզությամբ,հոգու մաքրությամբ,անմնացորդ նվիրվածությամբ ու ընկերասիրությամբ…..ես վստահ եմ, որ դու քո հոգուց մի մասնիկ ես թողնում յուրաքանրյուր մարդու մեջ, ով ճանաչում է քեզ…..Ես ուրախ եմ, որ ճանաչում եմ այնպիսի բարի ու հարուստ ներաշխարհ ունեցող մարդու, ինչպիսին դու ես:

Հարգանքներով ու սիրով՝ Աննա Սարգսյան

1 Նառա  
0
Ցնցված եմ....կեցցես Ալեքսան ջան երանի քո նան բանիմաց պատանիները շատ լինեն մեր քաղաքում..........

Անուն *:
Email *:
Կոդ *: