Երեխաների
պաշտպանության միջազգային օր
Այս տոնը մինչ օրս նշվող ամենահին տոներից մեկն է: Նման օր տոնելու որոշում
կայացվել է 1925թ. Համաշխարհային Կոնֆերանսում՝ նվիրված Ժնևում երեխաների
բարեկեցության հարցերի քննարկմանը: 1949թ. Կանանց Ժողովրդավարական միջազգային
դաշինքը երեխաների օր անցկացնելու որոշում է ընդունում: 1959թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի
կողմից ընդունվում է երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.՝ Երեխաների
իրավունքների կոնվենցիան, որով երեխաները համարվում են խոցելի խումբ: Հայաստանում
այդ կոնվենցիան վավերացվել է 1992թ, որից հետո՝ 1996թ. ընդունել է Երեխաների
իրավունքների մասին ՀՀ օրենք: